Իվանիշվիլի. Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան համամասնական ընտրակարգով

2020 թ. Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, զրոյական մուտքի արգելքով: Այս մասին րոպեներ առաջ  հայտարարեց  իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին ճեպազրույցի ժամանակ: