ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանը ազատ է արձակվել ձերբակալվածների պահման վայրից

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտնում է , որ դատարանը բավարարել է Թբիլիսիում տեղի ունեցած բախումների ընթացքում ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանի դատական վճիռը բեկանելու մասին՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության բողոքը։

Մինաս Մինասյանը րոպեներ առաջ ազատ է արձակվել ձերբակալվածների պահման վայրից։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն