Վրաստանի խորհրդարանը զրկել է Նիկա Մելիային  պատգամավորական անձեռնմխելիությունից

Վրաստանի խորհրդարանը զրկել է Միասնական ազգային շարժման առաջնորդներից Նիկա Մելիային  պատգամավորական անձեռնմխելիությունից:

Այսօր Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը բավարարել է գլխավոր դատախազության դիմումը պատգամավոր Նիկա Մելիային զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից:

Այս որոշման օգտին քվեարկել է 91 պատգամավոր։