«Բարոյականության եւ թափանցիկության բարձրացման ռազմավարության» ծրագիրը Ախալցխայի քաղաքապետարանում

Հունիսի 27-ին Ախալցխայի Ժողովրդավարական Ներգրավվածության կենտրոնում անցկացվեց հանդիպում, որին քննարկվեց Ախալցխայի քաղաքապետարանի 2019-2022 թվականների «Բարոյականության եւ թափանցիկության բարձրացման ռազմավարության» ծրագիրը։ Հանդիպումը անցկացվում էր Տեղեկատվության զարգացման ինստիտուտի (IDFI) կողմից Ախալցխայի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, USAID-ի նախագիծ Վրաստանում ժողովրդավարական ղեկավարության նախաձեռնության (USAID GGI) աջակցությամբ։

Հանդիպման մասնակիցները ներկայացրին նախագծի շրջանակներում մշակված Ախալցխայի քաղաքապետարանի նպատակներն ու խնդիրները։  Երրորդ սեքտորի եւ տեղական կառավարության կողմից մշակված միասնական փաստաթղթում առաջնահերթությունները բաժանվեցին 6 հարցի․

Էթիկայի եւ բարոյականության մեխանիզմների բարելավում

Մարդկային ռեսուրսների ղեկավարման համակարգի բարելավում

Ախալցխայի քաղաքապետարանում թափանցիկության չափորոշիչների զարգացում

Հասարակական ներգրավվածության եւ վերահսկողության մեխանիզմի ուժեղացում

Ախալցխայի քաղաքապետարանի կողմից հիմնված իրավաբանական անձերի թափանցիկության եւ ազնվության չափորոշիչների բարելավում

Պետական գնումներում մրցակցության աճ։
Նախագծի համաձայն՝ վեց խնդիրն էլ պիտի իրականացվի երկու տարվա ընթացքում։ Նախագծում ներգրավված են երեք քաղաքապետարան- Ախալցխա, Քութաիսի եւ Բաթումին։