Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը սահմանել է 30 000 լարի գրավ

1tv.ge-«Ազգ շարժման» անդամ Նիկա Մելիայի նկատմամբ, որպես խափանման միջոց դատարանը սահմանել է 30 000 լարի գրավ:

Դատավոր, Թեմուր Գոգոխիան նախատեսել է պաշտպանական կողմի միջնորդությունը:

Ինչպես հայտարարել է փաստաբան, Գիորգի Կոնդախիշվիլին, Մելիայի ձերբակալությունը կապված է քաղաքական չեզոքացման հետ: Պաշտպանական կողմը պահանջել է Մելիային ազատել 10 հազար լարի գրավի դիմաց, միևնույն ժամանակ փաստաբանը դատավորին ներկայացրել է նամակ, որտեղ պատգամավորները կանգնում են երաշխիքում:

Դատախազությունը Մելիայի համար պահանջում էր կալանք:

Դատախազ, Ամիրան Գուլուաշվիլին միջնորդության փաստարկ է ներկայացրել այն, որ Մելիան կարող է ճնշում գործադրել վկաների վրա և ոչնչացնել ապացույցները:

Մեղադրանքից չի համաձայնել պաշտպանող կողմը:

Նիկա Մելիան մեղադրվում է Վրաստանի ՔՕ 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, որը նշանակում է խմբային բռնության կազմակերպում, ղեկավարում և դրան մասնակցություն: Մեղքը հաստատելու դեպքում Նիկա Մելիային սպառնում է 6-ից 9 տարով ազատազրկում: