1892 Թ. ՀՈՒԼԻՍ, ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱՆ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

Պ. Մարա-Մուրզան մի ամիս է արդէն ինչ որ եկած է Ախալցխա երգիչների խումբ պատրաստելու համար: Խումբը այժմ պատրաստ է: Խմբին մասնակցում են Ախալցխայի հայ դպրոցների ուսուցիչները, աշակերտները և աշակերտուհիները, նոյնպէս և դրսից երիտասարդներ: Խումբը բաղկացած է 80 հոգուց: Առաջին ներկայացումը տեղի պիտի ունենայ Ախալցխայում յուլիսի 21-ին, երկրորդը՝ Աբասթումանում յուլիսի 24-ին: Երգիչների խմբից Աբասթուման գալու են 40 հոգի: Պ. Կարա-Մուրզան, ինչպէս լսեցինք, Ախալցխա և Աբասթուման ներկայացումներ տալուց յետոյ, ուղևորուելու է Ախալքալակ, Ալէքսանդրապօլ, Երևանև ապա Ս. Էջմիածին Կաթողիկոսի գալստեանը դիմաւորելու համար:

«Արձագանք», 1892, № 84, 22 հուլիսի:
Արմեն Ասատրյան
պատմաբան