Ուժեղ անձրեւը խնդիրներ է առաջացրել Ախալցխայում

Երեկ երեկոյան ուժգին անձրեւի հետեւանքով Ախալցխայի մի շարք փողոցներում ցեխ է հայտնվել, որը իջել է հարակից սարերից։ Իսկ Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին,  հորդառատ անձրեւը լեռներից սողանքներ է առաջացրել, որը գրեթե անանցանելի է դարձրել ճանապարհը։ Մեկ  ժամվա ընթացքում ճանապարհը մաքրվել է Արտակարգ իրավիճակների ծառայության կողմից:

Ախալցխայում տեղացած հորդառատ անձրեւը վնաս է հասցրել նաեւ տեղացիներին։ Անձրեւից առաջացած ջրի մեջ են հայտնվել բազմաթիվ  նկուղներ, խանութներ եւ տներ: