Բողոքի ակցիայի ժամանակ վնասվածք ստացած 46-ամյա Դավիթ Գրիգորյանը դուրս է եկել կոմայից

Հունիսի 20-ին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ վնասվածք ստացած 46-ամյա Դավիթ Գրիգորյանը դուրս է եկել կոմայից:

ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Դավիթ Գրիգորյանը վիրավորվել է գլխի շրջանում ռետինե փամփուշտով, որի ընթացքում նրա գանգի ոսկորը կոտրվեկ էր: Թիֆլիսի տարածաշրջանային հիվանդանոցում տուժածը ենթարկվել է բարդ վիրահատության: Տասը օրվա ընթացքում հիվանդը չէր վերադառնում գիտակցության:

Ըստ բժիշկների, հիվանդը արդեն ցուցաբերում է գիտակցության գալու  նշաններ, սակայն մնում է արհեստական շնչառության սարքավորման ներքո: