Քաղաքի օրվան նվիրված տոնական վազքի մրցույթ Ախալցխայում

Ախալցխա քաղաքի տոնակատարության առիթով այսօր քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել վազքի մրցույթ։ Մրցույթը մեկնարկել է ժամը 12:00-ին նահանգապետարանի շենքի կողքից։ Վազքի մասնակիցները անցել են երկու կիլոմետր հեռավորություն։

Մարզիկները առաջի փուլով անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով, ապա բարձրացել Ռաբաթի բերդ, որտեղ եւ կկայանա վազքի ավարտը։ Հաղթող մասնակիցները կարժանանան պարգեւի։