Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային կայարանի շինարարները գործադուլ են անում

Ախալքալաքում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային կայարանի շինարարները գործադուլ են անում, չեն գնում աշխատանքի, քանզի ղեկավարությունը մինչև հիմա խոստանում է լուծել աշխատավարձերի հարցը եւ չի լուծում, հաղորդում է nor.ge կայքը։

Արդեն չորրորդ ամիսն է, ինչ  Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային կայարանի շինարարները չեն ստացել աշխատավարձ։

«Չորս ամսվա ընթացքում ես աշխատում եմ ջարդիչում, իմ որդին եւ փեսան եւս ինձ հետ, մեզ այնքան ժամանակ չէն վճարել: Ինչպես կարող ենք պահել մեր ընտանիքները եւ  ինչպես պետք է լուծվի այս խնդիրը », — ասում է Հովհաննիսյան Մնացականը:

Ախալքալաքում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային կայարանի ղեկավար Մուրադ Բուրաձեի խոսքերով, ներկայումս իրենց ընկերությունից գործը մեկ այլ ընկերության է փոխանցվում: Մինչեւ դա չավարտվի աշխատավարձը հետաձգվելու է: Նրա կարծիքով, մեկ շաբաթվա ընթացքում այդ խնդիրները կլուծվեն:

Լրացուցիչ տեղեկությունները nor.ge կայքում