1896 Թ. ՀՈՒԼԻՍ, «ԲԱՂԴԱՍԱՐ – ԱՂԲԱՐ» ԿՈՄԵԴԻԱՆ՝ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

Դերասան Վրոյրը տիկ. Զարուհու և տեղիս թատերասէրների մասնակցութեամբ յուլիսի 7-ին մի ներկայացում տուեց: Խաղացուեց Յ. Պարոնեանի «Բաղդասար-Աղբար» կոմեդիան ներկայացումը, թէ խաղի և թէ մուտքի կողմից գոհացուցիչ չէր: Դերակատարներից բացի Վրոյրից, ընդհանրապէս թոյլ էին: Խաղի անյաջողութիւնը՝ ներկայացման հապճէպ տրուելն է, իսկ մուտքինը՝ հասարակութեան կարողատէր մասի բացակայութիւնը: Ներկայացումները մեզանում սովորապէս դժուարութեամբ են յաջողվում, մանաւանդ ամառը: Նոյն անյաջողութեան հանդիպեց անցեալ տարի և պ. Աբէլեանը: Խորհուրդ ենք տալիս մեր պ. պ. դերասաններին աչքաթող անել Ախալցխան, որի անունը կայ, իսկ ինքը չկայ:

«Արձագանք», 1896, № 79, 12 հուլիսի:
Արմեն Ասատրյան
պատմաբան