«Միջազգային թափանցիկություն-Վրաստանի» բացել է իր ներկայացուցչությունը Ախալցխայում

Ոչկառավարական կազմակրպություն «Միջազգային թափանցիկություն-Վրաստանի» արդեն  ունի իր ներկայացուցիչը Ախալցխայում։ Գրասենյակը գտնվում է Ախալցխայում, փ․ Իվանե Նեբիերիձե 18- ում։ Շրջանային ներկայացուցչությունը ղեկավարելու է լրագրող Թամունա Ուչիձեն։

Շնորհանդեսին ներկա էին Սամցխե-Ջավախքի շրջանային վարչության, Ախալցխայի ինքնակառավարման, ոչկառավարական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները։ «Միջազգային թափանցիկություն-Վրաստանի» գործունեության հիմնական ուղղությունները հյուրերին ներկայացրեց կազմակերպության գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին։

«Միջազգային թափանցիկություն-Վրաստանի» Ախացխայի գրասենյակը  առաջարկում է կաշառակերության ռիսկերի, հանրային ծառայություններում հնարավոր շեղումների եւ բնակչության համար կարեւոր հարցերի շուրջ իրավաբանական ծառայություն։