ՀՀ առողջապահության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաները դեսպանի հետ միասին այցելել են Գորիի մոտակայքում տուժածներին

ՀՀ առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը և Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ուղեկցությամբ այցելել են Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի տուժածներին։

Այս պահին քննարկվում է տուժածներին Հայաստան տեղափոխելու հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանատան մամլո ծառայությունից։