Պետդումայի պատգամավորները իրենց կառավարությանը խնդրել են պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նկատմամբ

Պետդումայի պատգամավորները կառավարությանը խնդրել են պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նկատմամբ: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է խորհրդարանի ստորին պալատի տվյալների բազայում:

Խորհրդարանականները խնդրում են քննարկել  տնտեսական ուղղությամբ սահմանափակումներ մտցնելու հարցը  եւ այս աառումով առաջարկ են ներկայացնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Խոսքը մասնավորապես վերաբերվում է Վրաստանից հանքային ջրերի եւ գինու ներկրման արգելքին ու ֆինանսական փոխադրումներին։