Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն ու մաժորիտար պատգամավոր Հենզել Մկոյանը տոնական մթնոլորտում բացին Հեշտիայի նոր ճանապարհը

Նինոծմինդայի շրջանում պետական ծրագրի համաձայն շարունակվում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը։ Հեշտիա  գյուղում արդեն ավարտվել են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Վերանորոգված ճանապարհի տոնական բացման արարողությունը կատարեցին  Նինոծմինայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն ու Ախալքալաքի մաժորիտար պատգամավոր Հենզել Մկոյանը տեղի բնակչության հետ միասին։

Ինչպես նշեց Հենզել Մկոյանը՝ նշված նախագծի իրականացման միջոցով կատարվեց կրկին մեկ նախընտրական խոստում։