Ախալցխայում գիշերային ժամերին թալանել են «Զումեր» խանութը

Ախալցխայում գիշերային ժամերին թալանել են «Զումեր» տեխնիկայի խանութը, որը գտնվում է Պ. Նաթենաձե փողոցի վրա քաղաքի կենտրոնական այգու հարեւանությամբ։

Գողերը կոտրելով խանութի ապակին մտել են ներս եւ չնայած ազդանշանային համակարգի ահազանգին մինչեւ ոստիկանների գալը իրենց հետ տարել էլեկտրոնային սարքավորումներ։

Դեպքի  առիթով քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, որը ենթադրում է կողոպուտ: