Ախալցխայի շուրջ 20 հավատացյալներ ուղևորվեցին դեպի Հայաստան

Հուլիսի 22-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքյա Վարդապետ Ամիրյանի օրհնությամբ,Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ և հոգևոր տեսչության բարերար՝ Մանվել Թորոսյանի հովանավորությամբ շուրջ 20 հավատացյալներ ուղևորվեցին դեպի Հայաստան։
Ուխտավորների առաջին այցը եղավ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սուրբ Յոթ Վերք Եկեղեցի։

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցուց ուխտավորները ուղևորվեցին դեպի Կիրովականի Սուրբ Գրիգոր Նարեկացի Մայր Եկեղեցի միասնական աղոթք բարձրացրին առ Աստված և շարունակեցին իրենց ճանապարհը։

Հաջորդ կանգառը Հաղպատի վանական համալիրն էր, որտեղ ուխտավորներին ջերմորեն դիամվորեց Արժ․ Տեր Նահապետ քահանան։ Հոգևոր հայրերի գլխավորությամբ ուխտավորները մասնակցեցին ժամերգության։

Այցելեցին նաև Սանահինի վանական համալիր, որտեղ ուխտավորներին դիմավորեց Արժ․ Տեր Նահապետ քահանան և ծանոթացրեց եկեղեցու պատմությանը։

Ուխտավորները գիշերը կանցկացնեն Հախարծնի վանքին կից կացարաններում, այնուհետև առավոտյան կշարուկեն իրենց Աստվածահաճո ճանապարհը։