Սամցխե-Ջավախքի նահանգապետի խորհրդական է նշանակվել Էդուարդ Աղասարյանը

Հուլիսի 18-ին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին իր առաջին խորհրդական է նշանակել Էդուարդ Աղասարյանին։

Էդուարդ Աղասարյանը  2013-2017թթ. եղել է Ախալքալաքի շրջանի գամգեբելի: 2016 թ. Ընտրվել է «Վրացական երազանք»-ի Ախալքալաքի տարածաշրջանային կազմակերպության նախագահ:

Հիշեցնենք, որ վերջին տարիների ընթացքում Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում չկար ոչ մի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, որի մասին Akhaltskha.net-ը հաճախ բարձրաձայնում էր, նշելով, որ այն շրջանում, որտեղ  ազգային փոքրամասնություննեը կազմում են բնակչության մեծամասնություն, պարտադիր պետք է լինեն ազգային փոքրամասնությունները ներկայացնող պաշտոնյաներ։