Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհին ընթանում են վերանորոգման աշխատանքներ

Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, վերանորոգվող հատվածն անցնելու է Գորելովկա և Ժդանով գյուղերով և ավարտվելու՝ Վրաստան-Հայաստան սահմանի մոտ:

Վարչության տեղեկությամբ, այս պահի դրությամբ, իրականացվում են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ:

Նախագծի համաձայն, նախատեսված է առկա վնասված ճանապարհի լիարժեք վերանորոգում: Ընդլայնվելու է առկա ճանապարհի լայնությունը, վերանորոգվելու է երեք երկաթ-բետոնե կամուրջ և ջրատար խողովակ:

Նշված ճանապարհից օգտվում են ինչպես տեղի բնակչությունը և Հայաստանի ուղղությամբ տեղաշարժվող ավտոմեքենաները, այնպես էլ իրականացվում են տարանցիկ փոխադրումներ:

Նախագիծը ֆինանսավորվում է պետական բյուջեից և դրա արժեքն է 13 808 673 լարի: