Տեղի կունենա «Ջավախք՝ գույների աշխարհ» խորագրով պլեներ մրցույթ-փառատոն

Օգոստոսի 8-11-ը տեղի կունենա «Ջավախք՝ գույների աշխարհ» խորագրով պլեներ մրցույթ-փառատոն, որը կազմակերպում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը եւ
Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը :

Ծրագիրը հնարավորությու կտա կտավին հանձնել բալլադներում և բանաստեղծություններում ներկայացվող ջավախքյան չքնաղագեղ բնությունը, մասնակցել լավագույն վարպետների կողմից անցկացված վարպետության դասերին:

Մասնակից երիտասարդ նկարիչները ձեռք կբերեն տեսական և գործնական խորը գիտելիքներ, կունենան արդյունավետ փորձի փոխանակում և կնպաստեն Ջավախքի մշակութային կոթողների և տեսարժան վայրերի ճանաչելիության բարձրացմանը:

Մասնակցությունն անվճար է:
Պլեներ-մրցույթին կարող են մասնակցել 16-30 տարեկան երիտասարդ նկարիչները Հայաստանից և Վրաստանից:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը։

Ծրագրի աջակիցներն են՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ջավախքի երիտասարդ նկարիչների ասոցիացիա
Ախալցխայի Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միություն
Սամցխե Ջավախքի հանրային զարգացման ասոցիացիան