Հեղափոխությունից հետո կա անհատական հայրենադարձություն, սակայն չկա հայրենադարձության հոսք. Զարեհ Սինանյան (տեսանյութ)

Tert.am-Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարի առաջին պաշտոնական այցը Ռուսաստան էր, քանի որ հենց այդ երկրում է գտնվում հայկական ամենամեծ համայնքը: Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատար Զարեհ Սինանյանը: Վերջինս նշեց, որ ռուսահայ համայնքը նաև ֆիզիկապես ամենամոտն է Հայաստանին և հանդիսանում է Հայաստանի համար ամենամեծ ներուժը. «Նշեմ, որ այդ համայնքը գտնվում է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության կազմում, որն էլ իր դերն է խաղում»: