Ախալքալաքում մեկնարկեց «Սուրբ Խաչ» բակային ճամբարը

Օգոստոսի 5-ին, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնոդական փոխանորդ Հոգեշնորհ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի օրհնությամբ և ՀՕՖ-ի ֆինանսական աջակցությամբ, Ախալքալաքում մեկնարկեց «Սուրբ Խաչ» բակային ճամբարը:

Ճամբարի մեկնարկը տրվեց Սուրբ Խաչ եկեղեցում՝ Հոգեշնորհ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի ու Արժանապատիվ Նարեկ քահանա Տիգրանյանի օրհնությամբ:

Ճամբարը տևելու է 15 օր: Այս մասին տեղեկանում ենք Ջավախքի առաջնորդական փոխանորդության ֆեյսբուքյան էջից։