Նորոգման աշխատանքների պատճառով օգոստոսի 7-ից 9-ը Ստեփանծմինդա-Լարսում կլինեն տեղաշարժի սահմանափակումներ

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ:

Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն