Արցախում տեղի ունեցավ Համահայկական ամառային յոթերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

Երեկ Արցախում` Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, տեղի ունեցավ Համահայկական ամառային յոթերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Հանդիսավոր արարողության մեկնարկին թատերական բեմադրությամբ ներկայացվեց հայոց պատմության ամենավառ էջերը` հեթանոսությունից մինչև քրիստոնեություն, Հայկ նահապետից մինչև Տիգրան Մեծ, Արցախյան ազատագրական պայքարից մինչև Ապրիլյան պատերազմ և մեր օրեր:
Այնուհետև մեկնարկել է պատվիրակությունների շքերթը, որի կազմում էին 35 երկրների 161 քաղաքների ավելի քան 5244 մարզիկներ:

Բացման արարողությանը  ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։