Ախալցխայում հիշեցին 11 տարի առաջ տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի զոհերի հիշատակը

Այսօր Ախալցխայում հիշեցին 11 տարի առաջ տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի զոհերի հիշատակը։

Վետերանները, քաղաքացիները, տեղական իշխանության ներկայացուցիչները  հավաքվեցին կենտրոնական տեղադրված հուշարձանի մոտ եւ հարգանքի տուրք մատուցեցին 2008 թվականի օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակին։

Նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, Ադիգենիի եւ Ախալցխայի մեծամասնական պատգամավոր Գիորգի Կոպաձեն, սակրեբուլոյի նախագահ Գելա Նոզաձեն, շրջանային վարչության եւ տեղի ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ տեղադրեցին հուշարձանի մոտ։

Հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն կատարեց Իվլիտայի Աստվածածնի անվան եկեղոցեւ հոգեւորական հայր Իոհանեն։