Նինոծմինդայի թիմը գրանցել է առաջին հաղթանակները համահայկական խաղերում

Այսօր Երեւանում Նինոծմինդայի սպորտային թիմը գրանցել է առաջին հաղթանակները համահայկական  խաղերում։ Ֆուտզալի մրցույթում Նինոծմինդայի թիմը 1-9 հաշվով հաղթել Ալավերդիի թիմին։

«Այսօր մեր թիմը Ֆուտզալի մրցույթում հաղթեց Ալավերդու թիմին։ Դրանից բացի մենք ունեցանք երկու հաղթանակ շախմատի մրցույթում ցուցաբերելով 100% արդյունք, իսկ վաղը առավոտյան ժամը 10։00-ին  լինելու է լողի մրցույթ, ինչպես նաեւ Ֆուտզալի մրցույթում մեր թիմը հանդիպելու է Փարիզի թիմի հետ»,-ասում է թիմի ղեկավար, Նինոծմինդայի մարզադպրոցի տնօրեն՝ Անդրանիկ Ղարսլյանը եւ ավելացնում, որ իրենց թիմը տրամադրված է շատ մարտական եւ անպայման գրանցելու է աննախադեպ արդյունք Նինոծմինդայի թիմի խաղերի պատմության մեջ։