Քաղաքապետարանի նախաձեռնությամբ արհեստական լճի անֆիթատրոնում տեղի կունենա միջոցառում նվիրված երիտասարդության միջազգային օրվան:

Օգոստոսի 12-ին Ախալցխայի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արհեստական լճի անֆիթատրոնում տեղի կունենա  միջոցառում նվիրված երիտասարդության միջազգային օրվան:

Միջոցառումները մեկնարկում են Ժամը 15: 00-ից, որոնց շրջանակներում անցկացվելու են  մարզական մրցումներ (նարդի, բազկամարտ, ըմբշամարտ), որից հետո տեղի կունենա հաղթողների պարգևատրման արարողություն։ Նաեւ տեղի կունենան տարբեր տեսակի ցուցահանդեսներ: Երեկոյան 19: 00-ին տեղի կունենա համերգային ծրագիր երիտասարդների մասնակցությամբ, որից հետո կանցկացվի  Գույների փառատոն։ Ժամը 21: 00 կանցկացվի  Գալա համերգ։ Միջոցառումները կավարտվեն երաժշտական ծրագրով։