Այրվում է Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի տանիքը

Այս պահին այրվում է Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի շենքը։

Կրակը բռնկել է շինության երրորդ հարկում։ Տեղում մոբիլիզացված են հրշեջ ծառայության մեքենաները եւ փրկարարները։

Այս պահի դրությամբ տարհանվել են շինության բոլոր աշխատակիցները։ Տեղում հերշեջների աշխատանքին  է հետեւում Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին եւ Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն։