Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Ախալցխայում

Սույն թվականի Օգոստոսի 18-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում 5 տաղավար տոներից 4-րդը՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխումը, Խաղողօրհնեքը։

Տոնին ընդառաջ Ախալցիխեյի շրջանի Ղուլալիս գյուղի Սբ Աստվածածին մատուռում հանդիսապետությամբ Ախալցիխեյի հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի մատուցվեց Սրբալույս պատարագ։

Հնթացս Սբ պատարագի Արժ Տ Հայրը ըստ հավուր պատշաճի մեկնեց տոնի խուրհուրդը։

Հավարտ Սբ պատարագի կատարվեց խաղողի օրհնության կարգ որին հաջորդեց մատաղի օրհնություն։

Մատաղը տրվեց մատուռը կառուցած և մշտապես նրա խնամքը ստանձնած բարերար՝ Ռոբերտ Հարությունյանի և Հարությունյան ընտանիքի կողմից ովքեր և ներկա էին տոնին։

Հոգևոր Տեսչությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում Հարությունյան ընտանիքին մշտապես Եկեղեցու կողքին լինելու համար։