Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը կարեւոր նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար. Զ Մնացականյան

Վրաստանի եւ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները խարսխված են բարի դրացիության բազմադարյա պատմական փորձի վրա: Այս մասին  ելույթ ունենալով դեսպանների եւ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով այս հարաբերությունները ունեն կարեւոր նշանակություն տարածաշրջանային անվտանգության և զարգացման համար:

«Այս երկու երկրների հետ համագործակցության զարգացումը նպաստում է էներգետիկ ևեւ տրանսպորտային փոխկապակցվածության ընդլայնմանը եւ դիվերսիֆիկացմանը»,-ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը:

Աղբյուր` news.am