Դավիթ Զալկալիանի. Պարտադիր է, որպեսզի մենք պահպանենք առանձնահատուկ հանգստություն

1tv.ge-Պարտադիր է, որպեսզի մենք պահպանենք առանձնահատուկ հանգստություն, չտանք հնարավորություն այն ուժերին, որոնք ցանկանում են իրավիճակը լարել, որ այս ամենը դուրս գա հսկողության շրջանակից,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Ինչպես նշել է Դավիթ Զալկալիանին, Չորչանա գյուղի մոտ ընթացող իրադարձություններին, միջազգային համադաշնությանը տեղեկացնելու առումով, արտաքին գործերի նախարարությունը ակտիվ ներագրավված է:

«Երեկ ողջ գիշերվա ընթացքում դիվանագիտական գերատեսչությունը մշտական կապի մեջ էր մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, նրանց փոխանցվում էր սպառիչ տեղեկություն վերջին զարգացումների մասին: Այս իրավիճակում, ինչպես երբեք, անհրաժեշտ է միջազգային համադաշնության աջակցությունը: Մեր գործընկերները, բոլորը շատ մանրամասն տեղեկացված են, նրանց կողմից գործարկվել են համապատասխան մեխանիզմներ, որպեսզի այս ծանր վիճակից խաղաղ կերպով դուրս գանք: Բոլորը, ովքեր ներգրավված են այս գործընթացին, նկատի ունեմ օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչները, առավել պատասխանատվությամբ պետք է մոտենան այս իրավիճակին և միջադեպերի կանխարգելման մեխանիզմի ձևաչափին մասնակցելիս ցուցաբերեն առանձնահատուկ պատասխանատվություն: ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչն այս րոպեներին ներկա է հանդիպմանը, ինչպես նաև Եվրամիության առաքելությունը»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին: