Որոշում է կայացվել Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներում գտնվող ՀՀ 4 քաղաքացիներին տեղափոխել Երևան

ՀՀ և Վրաստանի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներում գտնվող ՀՀ 4 քաղաքացիներին տեղափոխել Երևան։

Հայաստանից ժամանած 4 ռեանիմոբիլներն այսօր ՀՀ քաղաքացիներին կտեղափոխեն Հայաստան։

Նշենք, որ վերոնշյալ 4 տուժածից բացի հիվանդանոցներում վթարի հետևանքով տուժած ՀՀ այլ քաղաքացիներ չկան։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն