Որպես տարվա լավագույն ուսանող Աննա Հարությունյանը պարգեւատրվեց պարգեւավճարով

Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի երրորդ կուրսի իրավաբանական բաժնի  ուսանող  Աննա Հարությունյանը որպես տարվա լավագույն ուսանող Սփյուռքի Միասնության Հարթակի եւ ԱՄՆ-ի Գեոպոլիտիկ ակումբի կողմից պարգեւատրվեց 200$ պարգեւավճարով եւ շնորհակալագրերով: Աննա Հարությունյանը շնորհակալագիր ստացավ նաեւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի կողմից:

Պարգեւավճարը շնորհակալագրերի հետ միասին Աննա Հարությունյանին հանձնեց Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը, հաջողություններ մաղթելով ուսանողին նոր ուսումնական տարում:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին Աննա Հարությունյանին Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Իռակլի Կոբախիձու կողմից  լավագույն շարադրության մրցույթը հաղթելու համար եւս պարգեւատրվել էր պատվոգրով եւ շքանշանով: