Ախալցխայի հոգեւոր տեսչությունը Իսոյան Եկատերինային վիրահատության համար հանձնեց 7000 լարի գումար

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը, աստվածատուր ժամանակի ընձեռնած ամեն մի հնարավորություն ի փառս Աստծո գործածելով, շարունակում է սոցիալական ծրագրերի շարքը օգնելով կարիքավոր ընտանիքների։

Սույն թվականի Սեպտեմբերի 7-ին Ախալցխայի Հոգևոր Տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբողա Սահակյանը սոցիալական ծրագրի շրջանակում, Իսոյան Եկատերինային վիրահատության համար հանձնեց 7000 լարի և մաղթեց շուտափույթ ապաքինում։

Իսոյանների ընտանիքը իրենց շնորհակալությունը հայտնեցին Հոգևոր Տեսչությանը, հանձինս Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանին հոգածու վերաբերմունք ցուցաբերելու համար։