Վրաստանի խորհրդարանը նոր վարչապետ ընտրեց

Վրաստանի խորհրդարանն այսօր ընտրեց նոր վարչապետ։ «Վրացական երազանքի» կողմից  առաջադրված  եւ ընտրված հինգերորդ վարչապետը դարձավ Գիորգի Գախարիան։

Թվով 98 պատգամավոր քվեարկեցին նոր վարչապետի օգտին: Այն փաստը, որ ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը, ոչ մի կերպ չազդեց կառավարության հաստատման գործընթացի վրա: