Դեսպան Սադոյանի հանդիպեց ԵԱՀԿ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Գիորգի Ծերեթելիի հետ

Սեպտեմբերի 11-ին Վրաստանում  ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, ԵԱՀԿ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Գիորգի Ծերեթելի’ի հետ։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

Հանդիպմանը մասնավորապես քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ միջխորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցությանն ու հարաբերություններին առնչվող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել մշակութային և տնտեսական ոլորտներում Հայաստանի և Վրաստանի՝ որպես գործընկեր երկրների և բարեկամ ազգերի հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։

Դեսպան Սադոյանը և Գիորգի Ծերեթելին նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Ռուբեն Սադոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:

Երկուստեք ընդգծվել է խաղաղությանը նպաստող միջավայրի կարևորությունը խաղաղ գործընթացի առաջմղման համար:

Նույն օրը Գիորգի Ծերեթելին վերոնշյալ հարցի առնչությամբ մեկնաբանություն է տվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը: