Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ էին այցելել Ջավախքի Նորաշեն գյուղի երիտասարդներ

Սեպտեմբերի 10-ին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ էին այցելել Ջավախքի Նորաշեն և Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղերի 24 դպրոցականներ:

Ճանաչողական նախագծի նպատակն է ջավախքցի երիտասարդներին ճանաչելի դարձնել ոչ միայն հայրենիքը, այլև իրենց հայաստանցի հասակակիցների առօրյան:

Գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը ողջունեց պատանիներին, մանրամասն ներկայացրեց գրասենյակի ծրագրերը, հորդորեց պահպանել ինքնությունը, միշտ սովորել ու աշխատասեր լինել։ Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։