Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու այն գաղափարը, որ երկու տարածաշրջանի վրա չտարածվի 5-րդ հոդվածը, այսօր Հյուսիս Ատլանտյան դաշինքում հետաքրքրություն չի ներկայացնում. Ջեյմս Ապատուրայ

Նրա խոսքով, նա չի հավատում, որ նման գաղափարը այսօր գոյություն ունեցող միջազգային անվտանգության միջավայրի համար ժամանակին է:

«Ես հետևել եմ Վրաստանում ընթացող  քննարկումներին, Վրաստանը դաշինքին անդամագրվելու վերաբերյալ, որ 5-րդ հոդվածը չտարածվի  երկու տարածաշրջանների վրա: Իմ կարծիքով, այս հարցի շուրջ քննարկումն այսօր անիմաստ է: Ես ՆԱՏՕ-ի կողմից հետաքրքրություն չեմ տեսնում, որ քննարկվի այս հարցը: Ես նաև չեմ հավատում, որ միջազգային անվտանգության ներկայիս միջավայրում այս գաղափարը ժամանակին է: ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպանությունը ակտիվորեն աջակցում է Վրաստանում ավելի շատ ՆԱՏՕ-ին և ՆԱՏՕ-ում ավելի շատ Վրաստանին, որը ներառում է հստակ և կոնկրետ գաղափարներ: Սա ճիշտ մոտեցում է ինչպես քաղաքական, այնպես էլ գործնականում: Շուտով Վրաստանում կլինի ՆԱՏՕ-ի ատլանտյան խորհուրդը, որպեսզի քննարկի մեր համագործակցության խորացման ուղիները, այդ թվում քննարկվելու է Վրաստանի բարեփոխումներին օգնության հարցը, որը կօգնի Վրաստանին  ՆԱՏՕ-ին անդամակցելու գործում», – գրել է Ապատուրայը:

Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի և Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված հինգերորդ միջազգային խորհրդաժողովում, որն անց է կացվել Թբիլիսիում,  ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ պետք է երկրի ներսում քննարկվի, ցանկանում եք թե ոչ այնպիսի մեխանիզմի ընդունում, որի համաձայն ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը կտարածվի միայն Վրաստանի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում: Այդ հարցին պետք է պատասխանեն նաև ՆԱՏՕ-ում: Նրա խոսքով այս հարցը դեռ պետք է քննարկվի Վրաստանում, այնուհետև ուղարկվի դաշինքին: