Վրաստանի դպրոցներում կպահանջվի երեխայի պատվաստման վկայագիր

Ուսումնական տարվա մեկնարկին Վրաստանի դպրոցներում ծնողներից կպահանջեն երեխաների պատվաստուման վկայագիր: Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գիտական ​​ղեկավար Պաատա Իմնաձեն:

Հիշեցնենք,որ Վրաստանում   ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 16-ին: Փորձագետները ծնողներին հորդորել են ժամանակին պատվաստել երեխաներին կարմրուկի դեմ եւ այդ մասին դպրոցներին  տրամադրել վկայագիր: