Ախալցխայում հայկական դպրոցը բացվեց վերանորոգված եւ կահավորված տեսքով

Ախալցխայի հայկական դպրոցը այս տարի իր դռները բացեց աշակերտների համար վերանորոգված եւ կահավորված դասարաններով: Դպրոցի վերանորոգման եւ կահավորման հարցով զբաղվել էր գործարար եւ բարերար Արտյոմ Սուրմալյանը: Դպրոցի բացման արարողությանը եւ ուսումնական տարվա մեկնարկին ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ քաղաքապետի եւ մաժորիտար պատգամավորի գլխավորությամբ, ինչպես նաեւ հյուրեր Ախալցխայ շրջանից ու Հայաստանից:

Դպրոցի ուսումնական տարվա մեկնարկը մուտքի մոտ տրվեց պետական հիմնով, տեր հոր օրհնությամբ ու վրացական պարով, ինչից հետո հյուրերը հանդես եկան բազմաթիվ ելույթներով ու ողջույնի խոսքերով: Ընթացքում միջոցառումը շարունակվեց հայկական եւ վրացական պար-երգերով:

Դպրոցը վերանորոգած բարերար Արտյոմ Սուրմալյանը իր խոսքում շնորհավորեց աշակերտներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ եւ նշեց, որ հեռանալով Ախալցխայից ինքը մտքով մի պահ անգամ չի հեռացել այս դպրոցից, այստեղի հայությունից ու քաղաքից: Նա նաեւ ցավով նշեց, որ դպրոցի վերանորոգման ժամանակ ականատես չեղավ մարդկանց, ովքեր գային եւ ինքնակամ մասնակցեին իրենց դպրոցի վերանորոգմանը եւ վերանորոգումից հետո դպրոցի մաքրման աշխատանքներին:

Հարկ է նաեւ նշել, որ այս տարի հայկական դպրոց է հաճախելու 52 առաջին դասարանի աշակերտ: Նախորդ տարիների համեմատ աշակերտների թիվը նվազել է, ինչի արդյունքում 3-4 դասարանի փոխարեն այս տարի բացվելու է երկու դասարան:

Gepostet von News from Javakhk-Akhaltskha.Net am Sonntag, 15. September 2019