«NDI» — Եթե վաղն անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, «Վրացական երազանքի» օգտին կքվեարկեր — 20%-ը

1tv.ge-«Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Վրաստան – Կովկասի հետազոտական ռեսուրս-կենտրոնի» (CRRC) հրապարակված հետազոտության համաձայն, հարցին, եթե վաղն անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցության օգտին կքվեարկեին, ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Վրացական երազանք» – 20%

«Ազգային շարժում» – 9%

«Հայրենասերների դաշինք», «Եվրոպական Վրաստան – Ազատ ժողովրդավարների» 4-4%:

Հարցին պատասխան չունի հարցվածների 26%-ը:

Հետազոտությունն իրականացվել է հուլիսի 13-29-ը ընկած ժամանակահատվածում, Վրաստանի մասշտաբով (բացառությամբ օկուպացված տարածքների):

NDI-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid-ի ֆինանսական աջակցությամբ: