Սխվիլիսի գյուղի փողոցներում այսուհետեւ գիշերային լուսավորություն է լինելու

Ախալցխայի քաղաքապետարանում  իրականացվող «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում  լուսավորության համար նախատեսված սյուներ են տեղադրվել Սխվիլիսի գյուղի փողոցներում։

Նախագիծն ընտրվել է գյուղի ընդհանուր հավաքի ժամանակ բնակչության հետ խորհրդակցությունների միջոցով: Այս մասին տեղեկանում ենք Ախալցխայի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։