Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելություն և տոնական համերգ Թբիլիսիում

Սեպտեմբերի 23-ին Վրաստանում  ՀՀդեսպանության կազմակերպմամբ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն և տոնական համերգ՝ ՀՀ վաստակավոր կոլեկտիվ պարի պետական անսամբլի մասնակցությամբ։

Համերգին ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, շուրջ չորս տասնյակ երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի այլ անդամներ, հոգևոր հայրեր, հայ և վրացի հասարակական-քաղաքական ու մշակութային գործիչներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

Բացման իր խոսքում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը անդրադարձավ օրվա խորհրդին և հայ ժողովրդի դարավոր պատմության համատեքստում դրա նշանակությանը։

Դեսպանը խոսեց Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին՝ միաժամանակ անդրադառնալով նաև Հայաստանի արտաքին քաղաքական ձեռքբերումներին։

Հայ-վրացական դարավոր բարեկամության համատեքստում դեսպանը խոսեց երկու եղբայրական ժողովուրդների ընդհանրությունների և այդ հարաբերություններում վիրահայ համայնքի կամրջող նշանակության մասին։

Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին իր ելույթում, շնորհավորելով բարեկամ հայ ժողովրդին, մաղթեց բարգավաճում և նորանոր հաջողություններ։ Փոխվարչապետը նույնպես խոսեց հայ և վրացի ժողովուրդների դարերի խորքից եկող հարաբերությունների և ընդհանրությունների մասին։

Լեփ-լեցուն դահլիճը մեծ ոգևորություն ապրեց Հայաստանի պարի պետական անսմաբլի անզուգական կատարումներից, որի վառ ապացույցը չդադարող ծափողջույններին էին ողջ համերգի ընթացքում։

Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն և տոնական համերգ ԹբիլիսիումՍեպտեմբերի…

Gepostet von Վրաստանում Հայաստանի դեսպանություն — Embassy of Armenia to Georgia am Dienstag, 24. September 2019