ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ

Սեպտեմբերի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյան’ը հանդիպում ունեցավ Վրաստանինորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։

Վրաստանի վարչապետը նախ շնորհավորեց ողջ հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ հայ և վրացի ժողովուրդների մոտ անկախության գաղափարն առանձնահատուկ նշանակություն ունի։

Դեսպան Սադոյանն էլ իր հերթին Գիորգի Գախարիային շնորհավորեց վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական հարաբերություններն ավելի կխորանան։

Վրաստանի վարչապետն ու Հայաստանի դեսպանը քննարկեցին հայ-վրացական քաղաքական օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների։

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետՍեպտեմբերի 24-ին Վրաստանում #ՀՀ🇦🇲 դեսպան Ռուբեն…

Gepostet von Վրաստանում Հայաստանի դեսպանություն — Embassy of Armenia to Georgia am Mittwoch, 25. September 2019