Ձերբակալված Ախալցխայի քաղաքացիները մեղադրվում են հանցավոր աշխարհի հետ կապ ունենալու համար

Ոստիկանությունը, գլխավոր դատախազության հետ համատեղ, Թբիլիսիում և Ախալցխայում երեկ միաժամանակա հատուկ օպերատիվ միջոցառումների արդյունքում ձերբակալել է չորս մարդու ՝ «հանցավոր աշխարհին» և «օրինքով գողերի»  հետ կապ ունենալու  կամ անդամագրվելու մեղադրանքով։ 

Ձերբակալվածներից երկուսը ազգությամբ հայ Ախալցխայի քաղաքացիներ են։ Երկուսն էլ Ախալցխայում զբաղվում էին բիզնես գործունեությամբ։  

Հիշեցնենք,որ երեկ առավոտյան ժամը  6:00-ին հատուկ ջոկատայինները Կոստավա փողոցի շենքերից մեկում ապրող քաղաքացու են ձերբակալել ։

Հատուկ ջոկատայինները նախ թակել էին քաղաքացու դուռը, որից հետո կոտրել բնակարանի երկաթյա դուռը եւ ձերբակալել քաղաքացուն։ Հատուկ գործողության ժամանակ ձերբակալված քաղաքացուց բացի նրա բնակարանում եղել են իր 9 ամյա երեխան եւ կինը։