Թբիլիսիում գտնվող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին

Թբիլիսիում գտնվող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին։

Երեւանի քաղաքապետ Մարությանը շնորհավորել է վրաց գործընկերոջը մայրաքաղաք Թբիլիսիի տոնի կապակցությամբ։ Քաղաքապետերը քննարկել եմ նաեւ երկու մայրաքաղաքների զարգացման հեռանկարներն ու երկկողմ հարաբերությունների խորացման կոնկրետ ծրագրեր։

Օգտվելով առիթից՝ Հայկ Մարությանը Կախա Կալաձեին հրավիրել է այս ամիս այցելել Երեւան՝ մասնակցելու Էրեբունի-Երեւանի տոնակատարություններին։

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ առաջիկա տարիներին երկու քույր քաղաքների հարաբերություններն էլ ավելի են զարգանալու՝ բոլոր ուղղություններով։