Հայաստանի ԱԳՆ-ն սպասում է Թբիլիսիի պարզաբանմանը

Aliq.ge-ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությամբ, Epress.am կայքի լրագրողներին Վրաստան չթողնելու հետ կապված Հայաստանի ԱԳՆ-ն սպասում է վրացական կողմի պարզաբանմանը։

«Խնդրին տեղյակ ենք, Վրաստանում ՀՀ դեսպանությունն անմիջապես կապ է հաստատել վրաց գործընկերների հետ: Խնդրի վերաբերյալ մեր մոտեցումները ներկայացվել են Վրաստանի ԱԳՆ: Մենք այս հարցում ակնկալում ենք վրացական կողմի պարզաբանումը: Երբ այն տրվի, Վրաստանում մեր դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- հայտարարել է Նաղդալյանը:

Հոկտեմբերի 11-ին վրաց-հայկական սահմանային «Նինոծմինդա-Բավրա» անցակետում ավելի քան 4 ժամ սպասելուց հետո, հայաստանյան Epress.am կայքի լրագրողներին արգելել են մուտք գործելՎրաստան։