Վրաստանը և Միացյալ Թագավորությունը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ

Վրաստանը և Միացյալ Թագավորությունը Լոնդոնում ստորագրել են «Համաձայնագիր ռազմավարական գործընկերության և համագործակցության մասին», հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը:

Փաստաթուղթը ստորագրել է վրացական կողմից Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանը, իսկ Մեծ Բրիտանիայից արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը:

Համաձայնագիրը ժամանակավորապես կկիրառվի այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորությունը լքի Եվրամիությունը։