Նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակի Ազգային փոքրամասնությունների խորհրդի հետ

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակում գործող Ազգային փոքրամասնությունների խորհրդի հետ:

Հանդիպման նպատակն էր քննարկել առկա իրավիճակը, ձեռքբերումները և հիմնական մարտահրավերները երկրում քաղաքացիական ինտեգրման և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության առումով:

Կողմերը քննարկել են կրթությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը: Հանդիպմանը շեշտը դրվեց այն հուշարձանների վրա, որոնք վերականգնման կարիք ունեն: