Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, ձնաբքի և սահմանափակ տեսանելիության պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դանության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։